image

Սերգեյ

Փարաջանով

image
image
image
image
image

Թանգարան

Բարի գալուստ Սերգեյ Փարաջանովի զարմանահրաշ աշխարհ: Բացահայտեք նոր պատկերները, լույսն ու իրականությունը և կախարդական աշխարհի պատմությունները:

Զամբյուղ
(0)

Վերադառնալ նորություններին

Սայաթ-Նովա: Ակուստիկա և գրաֆիկա

10/05/2022

featured_Image

Սայաթ-Նովա: Ակուստիկա և գրաֆիկա
Այն յուրօրինակ Pop-up նախագիծ է, որի շրջանակներում կլինի ժամանակավոր ցուցահանդես, համերգ և գեղարվեստական ներկայացում:
Նախագծի հեղինակներն են երաժիշտ, երգիչ Նարեկ Գևորգյանը և Նկարչուհի, դերասանուհի Նանա Տատիաշվիլին: Բանաստեղծ և աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործական ժառանգության հիման վրա հեղինակները համարձակորեն և ոչ ավանդական կերպով համադրում և փորձարկում են ժանրերն ու գեղարվեստական գործիքները: Ուշ միջնադարյան երաժշտությունը հնչում է իսպանական կախոնի, ֆլամենկո - կիթառի և բասի միջոցով:
Իսկ երեկոյի շրջանակներում ներկայացվող վիզուալ արվեստը պատրաստված է ճապոնական գեղագրության տեխնիկայով։
Մշակույթների ու ժանրերի խառնուրդը զարմանալիորեն համահունչ է բանաստեղծ Սայաթ - Նովայի արվեստին, ով ազատորեն ստեղծագործել է հինգ լեզուներով։
Ծրագրում՝
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես /նկարչուհի՝ Նանա Տատիշվիլի/
Ներկայացում
Գրաֆիկայի ստեղծում ակապելլա երգեցողության հնչյունների ներքո
Էթնիկ հայկական երաժշտության ակուստիկ համերգ. Նախագծում հնչելու են ուշ միջնադարի ժողովրդական երգեր, ինչպես նաև Սայաթ-Նովայի ստեղծագործությունները /երգիչ, երաժիշտ՝ Նարեկ Գևորգյան/
Տոմսերը կարող եք ձեռք բերել հետևյալ հղումով՝

http://sayat-nova.site/#rec444844528