Սերգեյ Փարաջանովի թանգարանում բացահայտեք մեծ Վարպետի մշակութային ժառանգությունը։ Թանգարանը ներկայացնում է Փարաջանովի անձնական իրերի և նրա արվեստի նմուշների հսկայական հավաքածու:Տևողությունը՝ 1,5-2 ժամ
Արժեքը մեկ անձի համար՝ 5000 ՀՀ դրամ (մուտքի տոմս, էքսկուրսիա և կոլաժի պատրաստում)
Արժեքը մեկ Երեխայի համար՝ 2500 ՀՀ դրամ
Շրջագայության հասանելիություն. հասանելի է ամբողջ տարվա ընթացքում
Փաթեթը ընդգրկում է.
1.Թանգարանի մուտքի վճար. Մուտք դեպի Փարաջանովի թանգարանի բոլոր ցուցասրահներ և այգի:
2.Էքսկուրսավարի ուղեկցությամբ շրջայց (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն):
3.Ինտերակտիվ խմբային ստեղծագործական աշխատանք՝ կոլաժի պատրաստում: Ստեղծագործելու համար նախատեսված նյութերը տրամադրվում են թանգարանի կողմից: Կարող են լինել կարճ քննարկումներ և այցելուները կարող են կիսվել Փարաջանովի արվեստի վերաբերյալ իրենց անձնական տպավորություններով և արձագանքներով:
4. Ծնողների հետ թանգարան այցելած Երեխաների համար նույնպես կարող են կազմակերպվել առանձին գործնական ստեղծագործական աշխատանքներ՝ կոլաժի, բացիկների, պաստառների պատրաստում: Ստեղծագործելու համար նախատեսված նյութերը տրամադրվում են թանգարանի կողմից:
5.Թանգարանը այցելուներին առաջարկում է փարաջանովյան թեմաներով հուշանվերներ, որոնք փաթեթի շրջանակում այցելուներին կառաջարկվի 10% զեղչով.





