Բացահայտեք Սերգեյ Փարաջանովի կյանքն ու ստեղծագործությունները
Սերգեյ Փարաջանովը հայազգի կինոբեմադրիչ, սցենարիստ և արվեստագետ էր:
Մինչև 1963թ.-ը Փարաջանովը նկարահանել է 4 լիամետրաժ գեղարվեստական, և 3 վավերագրական ֆիլմեր, որոնք ոչնչով աչքի չեն ընկնում: 1964թ-ին «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը նրան համաշխարհային ճանաչում է բերում: Սակայն Փարաջանովի կյանքի տարօրինակությունը կայանում է նրանում, որ այն պահից, երբ նա դառնում է հայտնի սկսվում են նրա դժբախտությունները: 1965-ին նա սկսում է նկարահանել «Կիևյան որմնանկարներ» հակապատերազմական ֆիլմը, որը շուտով արգելվում է։ 1966թ-ին նրան հրավիրում են Հայաստան որտղ սկսում է նկարահանել «Սայաթ-Նովա» ֆիլմը: Մեծ ոգևորությամբ նա նկարահանում է այդ ֆիլմը, որը դարձավ նրա լավագույն ֆիլմը: Ֆիլմը մեծ դժվարություններով դուրս եկավ էկրան «Նռան գույնը» անունով: Դրանից հետո Փարաջանովը 15 տարի վտարվեց կինոյից:
Ձեր աջակցությունը կօժանդակի թանգարանին իրականացնել իր առաքելությունը և հավաքածուն հասանելի դարձնել աշխարհին
Նորություն
Միջոցառում
«Իմ ամբողջ կյանքը նման է Տրավիատայի: Երբ գալիս է Ալֆրեդը, Վիոլետան փռշտում և մահանում է»:
Սերգեյ Փարաջանով