image

Սերգեյ

Փարաջանով

image
image
image
image
image

Թանգարան

Բարի գալուստ Սերգեյ Փարաջանովի զարմանահրաշ աշխարհ: Բացահայտեք նոր պատկերները, լույսն ու իրականությունը և կախարդական աշխարհի պատմությունները:

Զամբյուղ
(0)

Վերադառնալ նորություններին

«Փարաջանով. գեղեցիկի վարպետը» Կապանում

15/07/2026

featured_Image

«Փարաջանով. գեղեցիկի վարպետը». բացառիկ ցուցահանդեսը բացվել է Կապանում: Հուլիսի 10-ին Կապանի ժամանակակից արվեստի թանգարանում տրվեց Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների ցուցահանդեսի մեկնարկը։ Բացման արարողությանը հյուրերին ողջունեցին և իրենց խոսքն ուղղեցին Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանն ու Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը: Ցուցահանդեսը յուրօրինակ հրավեր է Փարաջանովի տիեզերք՝ լի նրա արվեստի բազմաշերտությամբ, գույներով ու ինքնատիպ գեղարվեստական լեզվով։ Ցուցադրությունը կգործի մինչև հոկտեմբերի 10-ը։  Բաց չթողնեք գեղեցիկին հաղորդակից դառնալու այս բացառիկ հնարավորությունը: