Հուլիսի 7-ին Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում բացվեց Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունների «Փարաջանով. գեղեցիկի վարպետը» խորագրով ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը ներկայացնում է Փարաջանովի յուրահատուկ ստեղծագործական աշխարհը՝ բացահայտելով նրա արվեստի բազմաշերտությունն ու ինքնատիպ գեղարվեստական լեզուն։ Սիրով հրավիրում ենք այցելել ցուցահանդես և բացահայտել մեծ արվեստագետի ստեղծագործական ժառանգությունը։Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 7-ը։Փարաջանովի թանգարանի և Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահի միջև նմանօրինակ համագործակցությունը դարձել է բարի ավանդույթ և սա Փարաջանովի ստեղծագործությունների թվով երկրորդ ցուցահանդեսն էր Դիլիջանում, որը կլինի շարունակական
Վերադառնալ նորություններին
Փարաջանով. գեղեցիկի վարպետը
15/07/2026





