Հարգելի՛ այցելուներ,
տեղեկացնում ենք, որ սկսած 01.01.2026թ. փոխվում է աուդիոգիդ ծառայության սակագինը։
Սակագնի վերանայումը պայմանավորված է ծառայության որակի բարելավմամբ, տեխնիկական արդիականացմամբ և բովանդակության ընդլայնմամբ՝ Ձեր այցը թանգարան դարձնելու ավելի հարմարավետ և ամբողջական։
🔊 Նոր սակագինը՝ 3000 ՀՀ դրամ/օտար լեզուներով՝ ռուսերե, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն,պարսկերեն/
5 - 15 հոգանոց խմբեր` 2000 ՀՀ դրամ
15 և ավելի հոգուց բաղկացած խմբեր` 1500 ՀՀ դրամ
🔊 Հայերենով աուդիոգիդ ծառայության արժեքը կմնա անփոփոխ /1000 ՀՀ դրամ/
Շնորհակալ ենք ըմբռնման և վստահության համար։
Սիրով սպասում ենք Ձեզ Սերգեյ Փարաջանովի թանգարանում





