Հոկտեմբերի 4-ին, Շվեդիայի Սոդերթելյե քաղաքի Արվեստի պատկերասրահում, բացվեց Սերգեյ Փարաջանովին նվիրված «Երազելու իրավունք» խորագրով ցուցահանդեսը։ Բացմանը ներկա էր Շվեդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանը։ Տիկին Աղաջանյանը նշեց, որ սա Սկանդինավյան երկրներում կազմակերպվող առաջին ցուցահանդեսն է, որը նվիրված է մեծանուն կինոռեժիսոր, արվեստագետ Սերգեյ Փարաջանովին։ Նա ընդգծեց, որ տեղական հասարակությունը մեծ հետաքրքրությամբ է վերաբերվում Փարաջանովի արվեստին և վստահություն հայտնեց, որ ցուցահանդեսը մեծ հաջողություն կունենա ու կսիրվի այցելուների կողմից։ Բացման խոսքով հանդես եկան Սոդերթելյեի Արվեստի պատկերասրահի տնօրեն Մայա Լենան Մոլին և Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Անահիտ Միքայելյանը։ Վերջիններս հույս հայտնեցին, որ համագործակցությունը կլինի շարունակական ու Փարաջանովի արվեստը հասանելի ու հասկանալի կդառնա նաև շվեդ հասարակության համար։
Վերադառնալ նորություններին
«Երազելու իրավունք» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Սերգեյ Փարաջանովին
07/10/2025





