«Ֆիլմեր և հայտնիներ» ժամանակակից անիմացիոն ցուցահանդես
Ցուցահանդեսը նվիրված է Սերգեյ Փարաջանովին և նրա ստեղծագործական շրջապատին՝ այն արվեստագետներին, որոնց հետ նա ընկերություն էր անում, ոգեշնչում և ոգեշնչվում նրանց արվեստով։ Ժամանակակից անիմացիայի լեզվով ներկայացվում են Փարաջանովի և նրա ժամանակակիցների կերպարները, նրա ֆիմերն ու այդ ֆիլմերի համար ստեղծված էսքիզները: Այստեղ յուրաքանչյուր կերպար ոչ թե պարզապես դիմանկար է, այլ՝ փարաջանովյան մտածողությանը հարազատ հիշողություն և շարժում։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի վերջ:





